Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի սպորտի նախարարը քննարկել են մարզական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի սպորտի նախարարը քննարկել են մարզական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև համատեղ մարզական ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների միջև փորձի փոխանակման, համագործակցության նոր ձևաչափերի զարգացման և մարզական կապերի ամրապնդման կարևորությունը։

Հանդիպումը ևս մեկ քայլ է Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։