Ախալցխայի քաղաքապետարանում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Ախալցխայի քաղաքապետարանում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Վարլամ Ծիկլաուրին աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարների հետ։

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանին ենթակա իրավաբանական անձանց ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև քննարկվել ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Քննարկման առանցքում են եղել նաև համայնքում առկա կարիքներն ու առաջնահերթությունները, իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը և նորարարական մոտեցումների ներդրման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում համապատասխան ստորաբաժանումների և կառույցների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։