Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ

Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ

Ախալցխա քաղաքի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։

Աշխատանքների ընթացքին ծանոթացել և իրականացվող ծրագրի շուրջ քննարկում է անցկացրել Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ։

Նոր ֆուտբոլային տեխնիկական կենտրոնի և արհեստական խոտածածկով մարզադաշտի կառուցման աշխատանքներն իրականացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արհեստական խոտածածկով ժամանակակից մարզադաշտ՝ տրիբունաներով, հանդերձարաններով, սանհանգույցներով և մարզիկների համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով։

Ծրագրի իրականացումից հետո Ախալցխայում երկար տարիներ առկա մարզական ենթակառուցվածքի խնդիրը կստանա լուծում։ Մարզիկներն ու մարզական խմբերը հնարավորություն կունենան օգտվելու ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններից։

Իրականացվող ենթակառուցվածքային ծրագիրն ուսումնասիրել են նաև Ախալցխայի փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեն, նահանգապետի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին, քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն և նահանգապետի վարչակազմի տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն։