Ադիգենիում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացմանն առնչվող հարցերը

Ադիգենիում քննարկվել են մունիցիպալիտետի զարգացմանն առնչվող հարցերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, քաղաքապետի տեղակալ Սոսո Ռեխվիաշվիլիի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետին կից Քաղաքացիական խորհրդատվական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետի համար կարևոր մի շարք հարցեր, այդ թվում՝ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտների զարգացման ուղղությունները։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները՝ անդրադառնալով համայնքի զարգացմանն առնչվող հարցերին։

Քաղաքացիական խորհրդատվական խորհուրդը քաղաքապետին կից խորհրդատվական մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է Վրաստանի «Տեղական ինքնակառավարման օրենսգիրք» օրգանական օրենքով սահմանված կարգի համաձայն։

Խորհրդի հիմնական նպատակն է խթանել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին, ապահովել քաղաքապետի և բնակչության միջև արդյունավետ կապը, ներկայացնել քաղաքացիների շահերն ու նպաստել դրանց ներառմանը քաղաքապետարանի գործունեության շրջանակում։