Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայում կնշվի «Նինոծմինդոբա»-ն

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայում կնշվի «Նինոծմինդոբա»-ն

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգում հանդիսավոր կերպով կնշվի «Նինոծմինդոբա» տոնը։

Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկում է ժամը 13:00-ին՝ մարզական միջոցառումներով։

Ծրագիրը հետևյալն է․

13:00 – Ֆուտբոլ՝ Սպորտդպրոցի մարզադաշտում,
13:00 – Շախմատ՝ Կենտրոնական այգում,
13:00 – Նարդի՝ Կենտրոնական այգում,
13:00 – Վոլեյբոլ՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 հանրային դպրոցում,
14:20 – Դեկորատիվ, կիրառական և ժողովրդական արվեստի նմուշների ցուցահանդես,
15:00 – Տոնի բացման հանդիսավոր արարողություն,
16:00 – Ազգային խոհանոցի մրցույթ,
17:30–19:00 – Համերգ՝ տեղական համույթների և հրավիրված երգիչների մասնակցությամբ,
19:00 – DJ ծրագիր,
20:00 – Տոնական հրավառություն։

Կազմակերպիչները բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառումներին և միասին նշելու «Նինոծմինդոբա»-ն։