Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին

Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին


Եվրախորհրդարանը Սախարովի մրցանակը՝ Եվրամիության մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր պարգևը, շնորհել է Միջազգային քրեական դատարանին, որը զբաղվում է պատերազմական հանցագործությունների հետաքննությամբ: Մրցանակը ՄՔԴ-ին շնորհվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դատարանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին հայտարարությունից երկու շաբաթ անց։

Մրցանակի այս տարվա կարճ ցուցակում ընդգրկվել էին նաև Տանզանիայից անազատության մեջ գտնվող ընդդիմադիր Թունդու Լիսուն և Իրանից երկու քույր՝ Տարանա և Ռոմինա Ռահիմիները:

«Ժողովրդավարություն և առաջընթաց» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թունդու Լիսուն հանդես է գալիս Տանզանիայում ազատ ընտրությունների, անկախ դատական համակարգի և քաղաքական բռնության դադարեցման օգտին: 2025 թվականից նա գտնվում է անազատության մեջ, նրան մահապատիժ է սպառնում պետական դավաճանության մեղադրանքով։

Ռահիմի քույրերը մասնակցել են Իրանում այս տարվա հունվարին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերին, ապա անհետացել։ Հետագայում պարզվել է, որ նրանց առևանգել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, և ներկայումս գտնվում են կալանքի տակ։ Տարանային մահապատիժ է սպառնում, իսկ Ռոմինային՝ 25 տարվա ազատազրկում: