Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել։
Չինաստանի պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կիմին ուղեկցել է Վան Հունինը, որը Չինաստանի քաղաքական ղեկավարությունում չորրորդ տեղն է զբաղեցնում: Նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ողջույնները։
ԿԺԴՀ-ի Սինիյջուն քաղաքը և Չինաստանում գտնվող Դանդուն շրջանը միացնող չորս գոտի ունեցող կամուրջը կառուցվել է 2014 թվականին` Չինաստանի ֆինանսավորմամբ, սակայն 12 տարի մնացել է չօգտագործված: Այն պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 15-ին՝ երկու երկրների հարաբերությունների ջերմացման ֆոնին։
