Նինոծմինդայում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով քաղաքի մի մասում և մի քանի գյուղերում գազը անջատվել է, գրում է «Ռադիո ՆՈՐ» տեղական լրատվամիջոցը։
Վնասի մասին տեղեկություն ունի Նինոծմինդայի քաղաքապետարանը։
Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի խոսքով, այս պահին աշխատանքներ են տարվում եւ մի քանի ժամվա ընթացքում գազամատակարարումը կվերականգնվի։ Նրա խոսքով՝ գազատարը առայժմ վնասված է։
Օդի ջերմաստիճանը Նինոծմինդայում այսօր կանխատեսվում է մինչև 1-2 աստիճան, գիշերը այն կնվազի մինչև -2 աստիճան։