Գերագույն ռադան ևս մեկ ամսով երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը

Գերագույն ռադան ևս մեկ ամսով երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը


Գերագույն ռադան ևս 30 օրով երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը:

Ուկրաինայի ողջ տարածքում մեկ ամսով ռազմական դրություն էր սահմանվել փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը սկսել էր հատուկ գործողությունը, այնուհետև այն երկարաձգվել էր մինչև ապրիլի 25-ը:

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետի երկարաձգման մասին» թիվ 7300 օրինագիծը Ռադա էր ներկայացրել ապրիլի 19-ին: Փաստաթղթին կողմ է քվեարկել խորհրդարանի 300 պատգամավոր: