Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստակամություն է հայտնել մեկնելու Մոսկվա և հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը քննարկելու համար: Այդ մասին Պոնտիֆիկոսը հայտնել է Corriere della Sera թերթի հետ հարցազրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել իր ցանկությանը:
Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ առայժմ չի պատրաստվում մեկնել Կիև. առաջինը ցանկանում է խոսել Վլադիմիր Պուտինի հետ:
Խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին՝ քահանայապետը չի բացառել, որ Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի գործողությունները կարող էին հրահրել Կրեմլին:
Հռոմի Պապի համոզմամբ՝ Սիրիայում, Եմենում, Իրաքում, Աֆրիկայի երկրներում և Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառը միջազգային շահերն են: