ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ակնկալում է չինացի իր պաշտոնակից Վեյ Ֆենհեի հետ հանդիպում ունենալ հունիսին Սինգապուրում նախատեսված «Երկխոսություններ Շանգրի Լայում» համաժողովի շրջանակում:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը գիտակցում են շփումների պահպանման կարևորությունը: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հեռախոսազրույց է ունեցել ապրիլի վերջին։
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ աշխատում ենք հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության առաջխաղացման։ Ուստի ես ակնկալում եմ կրկին շփումներ ունենալ նրա հետ»,- նշել է Օսթինը:
«Երկխոսություններ Շանգրի Լայում» համաժողովը տեղի կունենա հունիսի 10-12-ը: