Ռուսաստանի Պետդումայում լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը նոր ղեկավար ունի

Ռուսաստանի Պետդումայում լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը նոր ղեկավար ունի


ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայում Ժիրինովսկու փոխարեն Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար է ընտրվել պատգամավոր Լեոնիդ Սլուցկին։ Այդ մասին հայտարարել է Դումայում խմբակցության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Նիլովը Telegram-ի իր ալիքում։

Լեոնիդ Սլուցկին ղեկավարում է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը։

Դումայում կուսակցության խմբակցության նախկին ղեկավար, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկանում։ Կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը տեղի կունենա մայիսի 27-ին: