ԵԱՀԿ գործող նախագահը Բեռլինին կոչ է արել աջակցել Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն

ԵԱՀԿ գործող նախագահը Բեռլինին կոչ է արել աջակցել Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն


ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն Գերմանիային կոչ է արել աջակցել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:

«Մենք հիշում ենք, որ հանուն Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների՝ Գերմանիան 2008 թ. արգելափակեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ուկրաինայի և Վրաստանի հաշվին»,- հայտարարել է Ռաուն:

Նա վստահություն է հայտնել, որ այսօր Գերմանիան պետք է առաջատար դեր ստանձնի Եվրոպայում պաշտպանության, անվտանգության և խաղաղության համակարգի կառուցման գործում, որը կաջակցի Ուկրաինային և ուղղված կլինի Ռուսաստանի դեմ։