ԵՄ-ի այն երկրների ընկերությունները, որոնց Ռուսաստանը համարում է ոչ բարեկամական, չնայած ավելի վաղ արած հայտարարություններին, հիմնականում զիջել են Մոսկվայի պահանջներին և համաձայնել են ռուսական բնական գազի համար վճարել նոր համակարգով՝ խուսափելով էներգետիկ ճգնաժամից: Նման գնահատական է տրվում The Washington Post-ում հրապարակված հոդվածում։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու միջոցառումները։
«Սակայն կարճաժամկետ հեռանկարում նրանք պատրաստ են զգալի ջանքեր գործադրելու էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար»,- նշում է թերթը։
Ըստ նյութի հեղինակների՝ դա ռուբլու ամրապնդման գործոններից մեկն է։