Այսօր՝ մայիսի 25֊ին Արտյուշ Գոմցյանը ռինգում հաղթական մարտ վարեց Իտալիան ներկայացնող Գլանլուկա Ռուսսոյի հետ։ Այս հաղթանակից հետո հաջորդիվ մարզիկը հանդես կգա քառորդ եզրափակչում, որը կկայանա մայիսի 27֊ին։
Արտյուշ Գոմցյանը Ախալքալաքի մարզական համալիրի սան է, հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում։ Նա Վրաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցում է Երևանում ընթացող տղամարդկանց բռնցքամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Առաջնությունը մեկնարկել է մայիսի 22-ին եւ կտեւի մինչև մայիսի 31-ը, մասնակցում են 39 երկրների 200-ից ավելի մարզիկներ։
Latest posts by Sona Tonakanian (see all)