Այսօր՝ մայիսի 26֊ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է համբարձման տոնը։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության տարբեր խմբակների սաներ երաժշտական, պարային եւ բեմական համարներով ներկայացրին Համբարձման տոնի խորհուրդն ու նշանակությունը։
Նշենք, որ տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Համբարձման տոնն Ախալքալաքում – 26.05.2022 Ախալքալաքից՝ Արտյուշ Գոմցյանը հաղթեց – 25.05.2022 Հանձնաժողովների համատեղ նիստ Ախալքալաքի սակրեբուլոյում – 25.05.2022