ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև կօգնի ամրապնդել դիրքերը եվրատլանտյան ինտեգրման հարցում: Այդ մասին ասված է Վրաստանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ուղղված՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում:
«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին խաղաղ ապագայի, բարեկեցության և ժողովրդավարական ազատության կառուցման ճանապարհին»,- նշված է նամակում։
Բայդենը նաև բարձր է գնահատել Վրաստանի ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում: