Սլովակիան ձգձգում է T-72 տանկերի տեղափոխումն Ուկրաինա՝ Գերմանիայի դիրքորոշման պատճառով, որը հրաժարվել է դրանց դիմաց Բրատիսլավային տրամադրել ժամանակակից տանկեր։ Այդ մասին հայտնում է Pravda թերթը։
Սլովակիան պատրաստվում էր խորհրդային արտադրության 30 հատ T-72 տանկ փոխանցել Ուկրաինային՝ պայմանով, որ դրա դիմաց Գերմանիայից կստանա վերջին մոդիֆիկացիայի 30 Leopard տանկ։ Սակայն Բեռլինը որպես փոխհատուցում Բրատիսլավային առաջարկել է 15 Leopard 2A4 տանկ։
Սլովակիայի պաշտպանության նախարարությունը չի ընդունել այդ առաջարկը և հայտարարել է, որ տանկային գումարտակի համար իրենց անհրաժեշտ է 30 հիմնական մարտական տանկ:
Մայիսին Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին հայտարարեց, որ Ուկրաինային է հանձնել ութ ինքնագնաց հրետանային կայանք (ACS) Zuzana 2՝ 155 միլիմետր տրամաչափով։ Նման հաուբիցի կրակային հեռահարությունը հասնում է 40 կիլոմետրի։