Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպում է ունեցել գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվել են GITA-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
Աշոտ Սմբատյանը հանդիպման ընթացքում տեղեկացրել է նաև նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին՝ GITA-ի ներկայացուցիչներին հրավիրելով մասնակցելու միջազգային տեխնոլոգիական կարևորագույն միջոցառումներից մեկին։
Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների նորարարական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության զարգացման և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
