«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպում է հայ-վրացական պլեներ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպում է հայ-վրացական պլեներ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ կազմակերպում է «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ։
Պլեները կանցկացվի Հունիսի 22-25-ը Ջավախքում։
Հայ և վրացի մասնակիցները կնկարեն Ջավախքի մշակութային հուշարձանները և բնությունը՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն կրթամշակութային օջախներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում:
Այսօր նկարիչները նկարում էին Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցին։
Հունիսի 24-ին, Ախալցխա քաղաքում տեղի կունենա մասնակիցների աշխատանքների ցուցահանդես։