Ադիգենիի մունիցիպալիտետի Լելովանի և Սամգուրի գյուղերում կառուցված նոր մինի մարզադաշտերն արդեն պատրաստ են շահագործման։ Մարզական ենթակառուցվածքները ստուգել են Ադիգենիի քաղաքապետարանի տեսչական և վերահսկողական բաժնի ներկայացուցիչները։
Նորակառույց մինի մարզադաշտերը համապատասխանում են ժամանակակից չափանիշներին և հագեցած են անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Ծրագրի շրջանակում մարզադաշտերը ցանկապատվել են ամուր մետաղական ցանցով, տեղադրվել է կանաչ արհեստական խոտածածկ, ֆուտբոլի և բասկետբոլի դարպասներ, ինչպես նաև ժամանակակից լուսավորության համակարգ։
Ծրագրերն իրականացվել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Երկու մարզադաշտերի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 210 119 լարի։
Նոր մարզական տարածքներն արդեն ակտիվորեն օգտագործվում են ինչպես երիտասարդների, այնպես էլ համայնքի մյուս բնակիչների կողմից։ Ժամանակակից մարզական ենթակառուցվածքների ստեղծումը հնարավորություն է տալիս բնակչությանը զբաղվել սպորտով ավելի հարմարավետ պայմաններում՝ միաժամանակ նպաստելով առողջ ապրելակերպի տարածմանը և սպորտի մասսայականացմանը։
