Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանի և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ միասին, Մեծ Գոնդուրա գյուղում տեղում ծանոթացել է գյուղամիջյան ճանապարհների վերականգնման աշխատանքների ընթացքին։
Մեծ Գոնդուրա գյուղում ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ասֆալտապատել ընդհանուր 1 կիլոմետր 570 մետր ճանապարհ։
Ծրագիրն իրականացվում է Տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ճանապարհի վերականգնումը զգալիորեն կբարելավի գյուղի ճանապարհային ենթակառուցվածքը, կապահովի բնակիչների ավելի անվտանգ և հարմարավետ տեղաշարժը և կնպաստի գյուղի ենթակառուցվածքների հետագա զարգացմանը։
