Շիրակ Թորոսյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ պաշտոնական այցով Ավստրայում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան հրապարակումից։
«Ունեցանք մի շարք պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ Ավստրիայի Դաշնային խորհրդում և Ազգային խորհրդում: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կարևորվեց հարաբերությունների զարգացման հետագա ընթացքի ապահովումը»,- նշված է հրապարակման մեջ։
Լուսանկարում, որն հրապարակված է գրառմանը կից, Ալեն Սիմոնյանի և Շիրակ Թորոսյանի հետ Ավստրիայի հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան և Ավստրիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար Անդրեաս Միննիխը:
Նշենք՝ Շիրակ Թորոսյանը Հայաստան- Ավստրիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Ավստրիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում գտնվում եմ Վիեննայում: