Կիևը շարունակում է արևմտյան գործընկերներին համոզել ժամանակակից ինքնաթիռներ և տանկեր տրամադրել, սակայն նման որոշում դեռևս չի կայացվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Այս հարցը մենք շարունակում ենք քննարկել գործընկերների հետ, համոզել, որ դրանք մեզ նույնպես անհրաժեշտ են։ Իսկ ժամանակակից տանկեր և ինքնաթիռներ տրամադրելու մասին քաղաքական որոշում դեռևս չի կայացվել»,- ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, Ռեզնիկովը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են այլ «հետաքրքիր լուծումներ», ինչպես նաև ուսումնական ծրագրեր արևմտյան գործընկերներից: Նրա խոսքով՝ մասնավորապես, կուժեղացվեն Ուկրաինայի նավատորմի հնարավորությունները, և Կիևը կստանա համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։