Երեքշաբթի՝ հունիսի 28-ին, Մադրիդում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նա նշել է, որ հանդիպումը կանցկացվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջարկով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։
Քալընը միաժամանակ շեշտել է, որ Թուրքիայի մասնակցությունը գագաթնաժողովին չի նշանակում, որ Անկարան հրաժարվում է իր դիրքորոշումից:
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Անկարան չի տեսնում կոնկրետ գործողություններ Ստոկհոլմից և Հելսինկիից, որոնք կարող են փոխել Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը սկանդինավյան երկու երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակվելու հարցում։ Նրա խոսքով, մինչ այժմ Շվեդիան և Ֆինլանդիան չեն կարողացել բավարարել Թուրքիայի պահանջները և վերացնել այդ պետություններում «ահաբեկիչներին աջակցելու» Անկարայի մտահոգությունները։
Ավելի վաղ Sabah պարբերականը հայտնել էր, որ Էրդողանը Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ հատուկ փաստաթղթեր է ներկայացնելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։