Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է բնակչությանը։ Ինչպես նշվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ, առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան և առանց տեղումների եղանակ, ինչի պատճառով կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
«Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան և առանց տեղումների եղանակ, ինչի պատճառով կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը։ Հնարավոր բարդություններից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ դաշտերի մոտակայքում և աննկատ չթողնել հրդեհային օջախները։
Պետք է հաշվի առնել, որ կենցաղային աղբը կարող է ինքնաբուխ այրվել, ուստի մի աղտոտեք շրջակա միջավայրը։
Ծխի կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացրեք ՆԳ նախարարության Հանրային անվտանգության կառավարման կենտրոն «112»-ին»,- նշված է տեղեկատվության մեջ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։