Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է, ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն շրջանի անապահով ընտանիքներին։

Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։

Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի ներկայությամբ  ու անմիջական մասնակցությամբ։

Akhaltskha.net