Շվեյցարացիներին, որոնք այս ձմռանը կխախտեն կառավարության ցուցումները՝ երկրում գազի պակասի պատճառով, սպառնում են տուգանքներ և մինչև 3 տարվա ազատազրկում։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Մարկուս Սպուրնդլին հաստատել է Blick-ի հրապարակումը։
Պաշտոնյան մատնանշել է, որ պատիժ է սպասվում այն բնակիչներին, որոնց տներում օդի ջերմաստիճանը կլինի 19 աստիճանից բարձր։
Էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով երկրում արգելված է ինֆրակարմիր տաքացուցիչների օգտագործումը։ Սաունաները և լողավազանները պետք է չջեռուցվեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի շատ բնակիչներ, բախվելով գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը, որոշել են գալիք ձմռանը տները տաքացնել փայտով։