«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց Վահան Սաղաթելյանի 70-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց Վահան Սաղաթելյանի 70-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 6-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում կազմակերպվեց արդի լավագույն արձակագիրներից մեկի՝ Վահան Սաղաթելյանի 70-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում:
Վահան Սաղաթելյանը ծագումով Ջավախքի Դամալա գյուղից է, Հայաստանի գրողների միության անդամ, Դերենիկ Դեմիրճյանի և Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակների դափնեկիր: Նա ճանաչված անուն է ժամանակակից հայ արձակում:
Միջոցառմանը մասնակցում էին կրթության, գիտության, մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, ընկերներ, հարազատներ: Ներկաներն իրենց դրվատանքի խոսքերով ներկայացրեցին Վահան Սաղաթելյանի անցած գրական և հասարակական նշանակալի ուղին:
Երկարամյա արդյունավետ հասարակական գործունեության համար Վահան Սաղաթելյանին շնորհվեց «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի Պատվավոր Անդամի կոչում: Նա պարգևատրվեց նաև Հայաստանի գրողների միության մեդալով:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Սաղաթելյանի նոր գրքի՝ «Երկու դարի արանքում» պատմվածքների և էսսեների ժողովածուի շնորհանդեսը:
Բարձր տրամադրությամբ համակված ջերմ միջավայրում արժանիորեն մեծարվեց սիրված գրողը, ընկերը, ջավախքցին: