Տեւական ժամանակ է Ախալքալաքի Ազատության փողոցի կետրոնական հրապարակից մինչև քաղաքի շուկա ընկած հատվածում, Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում, ընթանում են շենքերի արտաքին հարդարման ինտենսիվ աշխատանքներ: Ախալքալաքի քաղաաապդտարանից հայտնում են, որ նախատեսվում է նաև ծառերի տնկում՝ հատած ծառերի փոխարեն։
Նորացվել և սալիկապատվել են բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածները և պատշգամբներին տեղադրվել են նոր ճաղավանդակներ։
Նշենք, որ քաղաքի կենտրոնական փողոցի բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին դեռ 2021 թվականի հուլիս ամսից եւ շարունակվում են։