Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի մասին է խոսել Վրաստանի Օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով, իրենց գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցածը, որից հետո Օմբուդսմենի գրասենյակը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել տվյալ գործը, այդ թվում՝թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Ինձ որքանով հայտնի է, հնարավոր է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ Ուչա Նանուաշվիլին: