Հոկտեմբերի 6–ին Ախալցխայի USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Միասնական Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով իր ասուլիսը կազմակերպվում է նրա համար, որ իշխանությունը զգուշանա ընտրախախտումներից:
Նրա պնդմամբ իրենց հավաստի տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները նախընտրական շրջանում օգտագործում է պետական միջոցները եւ հրահանգում մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին ընտրողների ցուցակներ տանել իրենց կուսակցության գրասենյակ: Նա նաեւ պնդում է, որ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները նշանակվում են իրենց գյուղերում ընտրական տեղամասերի ղեկավարներ:
Իրակլի Բարձեմաձեյի խոսքերով նա ունի տեղեկություններ, որ այս ընտրությունների ժամանակ իշխանությունը օգտագործելու է մահացած մարդկանց անուններ, ինչպես նաեւ հայկական կարուսել: