Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը դատապարտել է երկուշաբթի Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խոստացել Կիևին հնարավորինս շուտ ուղարկել IRIS-T միջին հեռահարության չորս ժամանակակից ՀՕՊ համակարգերից առաջինը: Այդ մասին հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունից։
«Պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը խստորեն դատապարտում է ռուսական վերջին հրթիռակոծությունները Կիևի և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների վրա: Ուկրաինացի խաղաղ բնակիչներն ամենաշատն են տուժում քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունից: Ռուսաստանի պահվածքն անընդունելի էսկալացիա է: Այդ իսկ պատճառով դա անհրաժեշտ է: Շարունակելու ենք աջակցել Ուկրաինային նրա պայքարում»,- նշված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի Ուկրաինայի դեմ ճշգրիտ կառավարվող զինատեսակներով զանգվածային հարված հասցնելու նպատակն իրագործվել է։ Երկուշաբթի ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Խարկովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Լվովում և Լվովի մարզում, Իվանո-Ֆրանկիվսկում, Տերնոպոլում, Խմելնիցկիում, Կոնոտոպում, Ռիվնեում և Պոլտավայում: Բացի այդ, Զելենսկու գրասենյակը հաղորդել է, որ հարվածներ են հասցվել նաև Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտներին:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան