Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում կլինեն 3: Սամցխե-Ջավախքի քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38 անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են:
Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների դաշինք» և «Դմիտրի Լորթկիպանիձե, Կախա Կուկավա – Ժողովրդավարական շարժում – Ազատ Վրաստան»:
Ընդդիմությունը քանակական առումով բոլորից շատ պատգամավոր Ախալքալաքիի սակրեբուլոյում կունենա։ Ախալքալաքիի սակրեբուլոյում «Հայրենասերների դաշինքը» կունենա թվով 5 պատգամավոր: Նրանցից մեկն էլ քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանն է, ով ընտրություններում 32.32 տոկոս ձայն էր հավաքել: 23 մեծամասնական պատգամավորներից 22-ը «Վրացական երազանքի» անդամներն են, իսկ մեկը` «Հայրենասերների դաշինքից»:
Ինչ վերաբերվում է համամասնական ընտրակարգով անցած պատգամավորներին, ապա սակրեբուլոն ունի մեկ ներկայացուցիչ «Եվրոպական Վրաստան»-ից, մեկ ներկայացուցիչ՝ «Դմիտրի Լորթքիպանիձե, Կախա Կուկավա Դեմոկրատական շարժում-ազատ Վրաստան»-ից » և 4 ներկայացուցիչ՝ «Պատրիոտների դաշինքից»:
Akhaltskha.Net