Ախալցխա-Թբիլիսի մայրուղու վրա երեկ երեկոյան հավաքվել էին մոտ 70 տեղացիներ: Տուժած Գրիգոլ Կապանաձեի հարազատները պահանջում էին փակել թուրքական ռեստորանները եւ հասարակաց տները: Բողոքի հանրահավաքի պատճառը Գրիգոլ Կապանաձեի եւ նրա ընկերների ձերբակալությունն է:
Խնդիրը նրանում է, որ մի քանի օր առաջ կեսգիշերին Տավառնի թաղամասի այսպես կոչված սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել: Չորս երիտասարդ տղամարդ փորձել են մտնել տվյալ ռեստորանը: Սակայն տվյալ հաստատության ղեկավարությունը նրանց թույլ չէ տվել ներս մտնել:
Ընկերները պատմում են, որ «Լոկանտայից» դուրս է եկել մի կին և ասել, որ նրանց ներս չի թողնի դրա համար, որ իրենց մոտ կարող են հաճախել միայն թուրքերը:
Դրանից հետո այնտեղ սկսվել է վիճաբանություն և «Լոկանտայի» կանայք զանգահարել են ոստիկանություն: Երիտասարդներին ոստիկանությունը ձերբակալել է։ Նրանց 10 օրվա ընթացքում դատապարտվել են վարչական կալանքի: Երիտասարդներից մեկը պնդում է, որ ոստիկանները նրան ծեծի են ենթարկել։
Հարկ է նշել, որ Akhaltskha.Net-ը բազմիցս անդրադարձել է Ախալցխայում օրեց-օր աճող թուրքական ռեստորանների եւ սրճարանների խնդրին, որի ծածկի տակ գործում են բազմաթիվ հասարակաց տներ։ Մեր տեղեկություններով, այսօր միայն Ախալցխայում կա 35 հասարակաց տուն, որոնց մեջ աշխատում են մոտ 700 կանայք։