Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը

Աստանայում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը



Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի պաշտոնական այցը Ղազախստան, հայտնում է РИА Новости-ն։
«Այցի ծրագրով նախատեսվում է երկկողմանի բանակցություններ վարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Նույն օրը Աստանայում նախատեսված է նաև Շառլ Միշելի հանդիպումը Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հետ: