«2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան, այնուհետև նրա դաժան ներխուժումը Ուկրաինա ապացույցն է այն բանի ,որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և հուսալի գործընկեր չէ»- Հայաստանի և Ադրբեջանի կոնտեքստում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան հարցին թե Ամերիկան նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի համար, և եթե այո, ապա ինչո՞վ է դա տարբերվում Պուտինի խաղաղ տարբերակից, ի՞նչ ակնկալիքներ ունեն Սոչիի հանդիպման հետ կապված։
Ինչպես նշել է նա, ուղիղ երկխոսությունը օգտակար է խնդիրների լուծման և այս կայուն խաղաղության հասնելու համար։
«Երբ մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, դա անում ենք մեկ նպատակով. վերջ դնել բռնությանը և որ այս երկրները կանգնեն կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին»: Մենք հորդորել ենք այդ երկրներին, որ նրանք հանդիպեն իրենց համար առավել օգտակար ձևաչափով։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը օգտակար է խնդիրների լուծման և այս կայուն խաղաղության հասնելու համար։ Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, բացի նորից ասելուց, որ այս երկու երկրները պետք է որոշեն, թե ինչ մոտեցում են ցուցաբերելու այդ բանակցություններին։ Կարծում եմ՝ աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է նրա հարևանությանը և հարևաններին: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և որ նա հուսալի, երկարաժամկետ գործընկեր չէ: Մենք կարծում ենք, որ այն շատ է տարբերվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվս մեկ անգամ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռնությանը և հասնել երկարատև ու համապարփակ խաղաղության, որն այնքան շատ են ցանկանում հայ և ադրբեջանցի ժողովուրդները», – ասել է Փրայսը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։