Ծառայության աշխատանքի արդյունքն ու լավագույն գնահատականը ժողովրդի վստահությունն է. ԱԻՊԾ տնօրենի ուղերձը

Ծառայության աշխատանքի արդյունքն ու լավագույն գնահատականը ժողովրդի վստահությունն է. ԱԻՊԾ տնօրենի ուղերձը


Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհավորել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի, միաժամանակ փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

 

«30 տարի առաջ ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։
 

Դժվար, բայցև պատվաբեր առաքելության շնորհիվ է, որ հաջողեցինք վաստակել մեր հայրենակիցների հարգանքն ու վերաբերմունքը:

 

Անցած տասնամյակների ընթացքում ծառայության աշխատանքի արդյունքն ու լավագույն գնահատականը միանշանակ ժողովրդի վստահությունն է։
 

Ճգնաժամային կառավարման կենտրոնի շուրջօրյա աշխատանքով՝ տարեցտարի ավելի է ամրապնդվում ծառայություն-հասարակություն կապը: Մեր հայրենակիցներն էլ գիտեն, որ ցանկացած իրավիճակում կարող են ապավինել Արցախի փրկարարին:

 

Ինչը հատկապես ակնառու դարձավ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին:
 

Այսօր ունենք մի համակարգ, որտեղ կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կանխարգելման, արագ արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունները, իսկ յուրաքանչյուր աշխատակից գիտի իր դերը՝ ճիշտ գործելու և առավելագույնն անելու սահմանը:
 

Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների բարեկարգ ու նորոգվող պայմանները, պարբերաբար թարմացվող տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, հաճախակի վերապատրաստվող կադրերը, յուրաքանչյուրիս սրտացավ ու արհեստավարժ մոտեցումը մի նոր որակ է հաղորդել ԱԻ ծառայությանը:
 

ԱԻՊԾ ենթակայությամբ գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն», «Տեխնիկական անվտանգության կենտրոն» և «Պետական պահուստ» ՊՈԱԿ-ների հետ մշտապես տարվող հետևողական ու համակարգված աշխատանքն ապահովում է ծառայողական գործունեության բարձր մակարդակը:
 

Տարիների ընթացքում ծառայությունն իր կայացման ուղին կերտել է՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Սակայն, այսօր ունենք մի կառույց, որն ի զորու է կանխարգելել ու հակազդել ցանկացած վտանգի պայմաններում:
 

Ծառայել 24-ժամյա ռեժիմով, արագ արձագանքել ցանկացած կանչի, օգնել ու փրկել՝ ներդնելով վերջին ջանքերը, պատշաճորեն կատարել ծառայողական պարտականությունները, բարձր պահել փրկարարի պատիվն ու արժանապատվությունը:
 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ուժ, համբերություն և նորանոր հաջողություններ»,- նշված է նրա ուղերձում: