Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին

Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին

Նոր օրենքի համաձայն՝ այսուհետ Հայաստանում տուգանելու են նաեւ օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին, ովքեր այդ մասին կտեղեկանան պետական մաքսակետում։ Սահմանին օտարերկրյա համարներով մեքենաների վարորդները կտեղեկանան, թե ինչ վարորդական խախտումներ են իրականացրել Հայաստանում եւ մինչև երկրի սահմանը հատելը կպարտավորվեն վճարել համապատասխան տուգանքը։

Այս նորությունը չափազանց կարեւոր է Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության համար, քանզի նրանց մեծ մասը Հայաստանում երթեւեկելիս ընդհանրապես տեղյակ չեն նոր օրենքի գոյության մասին։

Akhaltskha.Net