Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման վտանգը նվազագույն է. Ստոլտենբերգ

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման վտանգը նվազագույն է. Ստոլտենբերգ



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման ռիսկերը նվազագույն են:

«Սակայն եթե դա տեղի ունենա, հետևանքները հսկայական կլինեն, ուստի մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում նման հեռանկարին: Ռուսաստանը պետք է հասկանա, որ նման պատերազմում հաղթողներ չեն լինի»,- հավելել է Ստոլտենբերգը: