Կոստրոմայի «Պոլիգոն» ակումբում հրթիռանետ ատրճանակից կրակ արձակած տղամարդը խոստովանել է մեղքը

Կոստրոմայի «Պոլիգոն» ակումբում հրթիռանետ ատրճանակից կրակ արձակած տղամարդը խոստովանել է մեղքը



ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» ակումբում բռնկված հրդեհի պատճառը հրթիռանետ ատրճանակից արձակված կրակոցն է եղել:
Տղամարդը, որը կոնֆլիկտի ժամանակ կրակել է, խոստովանել է արարքը և ընդունել մեղքը:
Փաստի առթիվ երկու կամ ավելի անձանց կողմից անզգուշությամբ մահ պատճառելու մասին հոդվածներով քրեական գործեր են հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Հետաքննության նախնական տվյալով՝ հրդեհի բռնկման պահին նաև փակ են եղել ակումբի տարհանման ելքերը: 

Հիշեցնենք, Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» ակումբում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 13 մարդ: