Ախալքալաքի ՀԷԿ-երի բացման պաշտոնական արարողությունը

Ախալքալաքի ՀԷԿ-երի  բացման պաշտոնական արարողությունը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին  Ախալքալաքի ՀԷԿ-երի (Ախալքալաք-1 և Ախալքալաք-2) բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ:
Միջոցառման պաշտոնական հյուրերի ցանկում էին  Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն, Կովկասյան վերականգնվող էներգիայի CCEH հոլդինգի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն, CCEH ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքս Բենարդը, երկրորդ ներդրումային ընկերության՝ Իսլանդիայի պետական ​​էներգետիկ արտադրության LANSVIRKJUN ընկերության փոխնախագահ Ռիկի Ռիկարդսոնը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլք։
Հյուրերը նախ ծանոթացան շինության առանձնահատկություններին այնուհետեւ ելույթներով հանդես եկան՝ անդրադարձ կատարելով ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների ողջ ընթացքին, ինչպես նաև զուգահեռաբար կատարված սոցիալական աշխատանքներին։
Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանը (երկու հէկերը)՝ 9,1 ՄՎտ դրվածքային հզորությամբ, ամենամեծն է 2022 թվականին Վրաստանում շահագործման հանձնված ՀԷԿ-երից։ 2021 թվականի տվյալներով՝ 50 մլն կիլովատ/ժամ հզորությամբ փոքր ՀԷԿ-երի արտադրության մեջ նրա մասնաբաժինը կազմում է 6%, իսկ ՀԷԿ-երի ընդհանուր արտադրության մեջ՝ 0,5%։
Երկու ՀԷԿ-երի տարեկան արտադրողությունը՝ մոտ 49 ԳՎտ։
«Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երը կառուցվել են «AIS» ընկերության կողմից։ Շինարարությունը սկսվել է 2020 թվականին և, ըստ նախագծի, վերջնականապես պետք է ավարտվի 2023 թվականին։