Չնայած ճնշումներին՝ Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է նախագահ Իգնացիո Կասիսը, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բեռնը զենք չի արտահանել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և ապագայում էլ խուսափելու է ուղղակի կամ անուղղակի մասնակցությունից ցանկացած զինված հակամարտություններին։
Կասիսը խոստովանել է, որ եվրոպացի գործընկերների կողմից «երկրի վրա ճնշում կա» զենքի վերաարտահանումից հրաժարվելու իր որոշման պատճառով:
Նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, Շվեյցարիային հաջողվել է չեզոք մնալ, իսկ հակառուսական և հակաիրանական պատժամիջոցներին միանալը չի հակասում երկրի չեզոք կարգավիճակին։