Գորիում անցկացվող բռնցքամարտի բաց առաջնությունից Ախալքալաքի մարզիկները մեդալներով են վերադարձել

Գորիում անցկացվող բռնցքամարտի բաց առաջնությունից Ախալքալաքի մարզիկները մեդալներով են վերադարձել





Նոյեմբերի 17-ից 20-ը, Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցեց Ախալքալաքի մարզական համալիրի 7 սան, որոնցից չոևսը մեդալներ նվաճեցին։ Նրանք են. Վենետիկ Զանդարյանը, ով  ոսկի մեդալ է նվաճել, Վոլոդյա Մանվելյան՝ արծաթե մեդալակիր,  Արթուր Առաքելյան՝ արծաթե մեդալակի եւ Եղիշե Էլիզբարյանը  բրոնզե մեդալակիր։
Նշենք՝ Գիորգի Կարելիձեի անվան մրցաշարը կազմակերպվել է Գորիի մունիցիպալիտետի Սպորտի զարգացման և խթանման գործակալությունը և Վրաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան։