ՀԱՊԿ գագաթնաժողով Երեւանում. ցուցարարները պահանջում են Հայաստանի դուրս գալը կազմակերպությունից

ՀԱՊԿ գագաթնաժողով Երեւանում. ցուցարարները պահանջում են Հայաստանի դուրս գալը կազմակերպությունից

Հայաստանի մայրաքաղաք Երևանում բողոքի ցույցերի ֆոնին ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։

Երեկ երեկոյան Երեւանում համեմատաբար փոքր բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին երկրի դուրս գալը կազմակերպությունից։
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այսօր Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Կազմակերպությունը, որի կանոնադրության մեջ ասվում է, որ մի անդամի վրա հարձակումը հավասարազոր է մյուս անդամների վրա հարձակմանը, միավորում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը։
Ըստ Երեւանի՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը բազմիցս դիմել է կազմակերպությանը՝ հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը արձագանքելու խնդրանքով, ՀԱՊԿ-ը չեզոք դիրքորոշում է պահպանում հայկական տարածքների օկուպացման հարցում։
Հայաստանի բնակչության մի մասը դժգոհ է տեղի ունեցողից եւ պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
ՀԱՊԿ երկու անդամների՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև պարբերաբար տեղի են ունենում զինված սահմանային բախումներ, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվում և վիրավորվում։