«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ»,- նշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ ամենօրյա պաշտոնական տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հաղորդագրության համաձայն՝ հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ միջադեպի քննություն է անցկացնում։