Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Դադեշ գյուղի երիտասարդ մարզիկը միջազգային մրցաշարի հաղթող

Նոյեմբերի 28֊ից 29֊ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Դինամո մարզադաշտում, տեղի ունեցավ K1 միջազգային վարկանշային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների երիտասրադ մարզիկներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչ Ռոբերտ Ափոյանը, որի մրցակիցը Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Աբուլֆազի Ջալալին էր, դժվարին մենամարտի աչդյունքում հաղթանակ տարավ եւ կարողացավ նվաճել K1 միջազգայի վարկանշային գոտին։
Ռոբերտը հանդես եկավ 16֊17 տարեկանների խմբում, 48 կգ քաշային կարգում, նա ներկայացնում էր Վրաստնը։
Մարզիչը Անդրանիկ Աբելյանն է, ով շնորհակալություն է հայտնում հատկապես Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողներին աջակցության համար։