Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ալեյնիկը

Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ալեյնիկը



Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում է նշանակել Սերգեյ Ալեյնիկին: Վերջինս մինչ այժմ աշխատել է արտաքին քաղաքական գերատեսչությունում որպես առաջին փոխնախարար:

Լուկաշենկոն նաև կադրային նշանակում է կատարել Զինված ուժերում: Անդրեյ Լուկյանովիչը նշանակվել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար։ Նախկինում նա զբաղեցնում էր ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։