Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերն այսօր Թեհրանում հանդիպել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Հու Չունհուայի հետ:
Երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները Սաադաբադ պատմամշակութային համալիրում ընթացող «Իրանի և Չինաստանի համապարփակ համագործակցության ծրագրի» նիստում քննարկել են Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության 25-ամյա ծրագրի իրականացման գործընթացի ակտիվացման ռազմավարությունը:
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն այդ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների իշխանությունները կուսումնասիրեն այնպիսի ոլորտներում միջոցառումների իրականացումը, ինչպիսիք են էներգետիկան, համատեղ ներդրումները և ֆինանսական ու բանկային փոխգործակցությունը:
Նրա խոսքով՝ տարանցման և ենթակառուցվածքի ոլորտներում ռազմավարական ծրագրերն օրակարգում են և կհաստատվեն Իրանի և Չինաստանի ղեկավարների հաջորդ հանդիպմանը: