Հունաստանն ու Թուրքիան գաղտնի հանդիպել են Բրյուսելում. Newsbreak.gr

Հունաստանն ու Թուրքիան գաղտնի հանդիպել են Բրյուսելում. Newsbreak.gr



Հունաստանի վարչապետի դիվանագիտական ​​գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրան Բրյուսելում գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է newsbreak.gr-ը։
«Նրանք խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական ​​խորհրդական Ենս Պլետների ներկայությամբ»,- նշել են լրագրողները՝ ընդգծելով, որ խոսակցությունը տեղի է ունեցել՝ չնայած երկու երկրի միջև լարվածության արագ աճին ու սպառնալիքներին։
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին:

Բանակցություններն անցկացվել են Եվրամիությունում գերմանական պատվիրակության գրասենյակում՝ բաց օրակարգով, առանց նախապայմանների, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները վերսկսելու մյուս մասնակիցների մտադրությունները, ասվում է հրապարակման մեջ։